Galaxy Wearable-ի Գաղտնիության ծանուցագիր Վերջին թարմացում՝ 1-ը ապրիլի 2021 թ․ Samsung Electronics Co., Ltd.-ում մենք գիտենք, թե որքան կարևոր է գաղտնիությունը մեր հաճախորդների համար: Մենք ստեղծել ենք Գաղտնիության սույն ծանուցագիրը՝ որպեսզի Դուք իմանաք, թե ինչպես ենք մենք հավաքագրում և օգտագործում Ձեր անձնական տվյալները: Մեր Գաղտնիության ծանուցագիրը, որը կարելի է գտնել https://account.samsung.com/membership/terms/privacypolicy հասցեում, նաև կիրառվում է Ձեր կողմից Galaxy Wearable-ի օգտագործման ժամանակ։ Մեր Գաղտնիության քաղաքականությունը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես ենք մենք օգտագործում Ձեր տվյալները: Այն նաև պարունակում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես կապ հաստատել մեզ հետ: Խնդրում ենք կարդալ մեր Գաղտնիության քաղաքականությունը՝ ի հավելումն Գաղտնիության սույն ծանուցագրի: Այնուամենայնիվ, Գաղտնիության սույն ծանուցագիրը մշտապես գերակայություն ունի Գաղտնիության քաղաքականության նկատմամբ: ԻՆՉՊԻՍԻ՞ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ: Galaxy Wearable-ի սարքի միջոցով մենք տարբեր ճանապարհներով հավաքագրում և պահպանում ենք Ձեր վերաբերյալ տեղեկատվություն: Անմիջապես Ձեր կողմից տրամադրվող տեղեկատվություն • Երբ մտնում եք Samsung հաշիվ Ձեր Galaxy Wearable սարքով, Samsung հաշվի տեղեկատվությունը, ինչպես օրինակ Ձեր Samsung հաշվի ID-ն: Տեղեկատվություն Ձեր Galaxy Wearable-ի օգտագործման վերաբերյալ • Տեղեկատվություն Ձեր սարքերի վերաբերյալ, ինչպիսիք են` սարքի տեսակը, սարքի մոդելը, ՕՀ-ի տեսակը և տարբերակը, սարքի նույնացուցիչները և այլ եզակի նույնացուցիչներ, շարժական կապի մատակարարները, սարքի կազմաձևումները և կարգավորումները, • Ձեր գտնվելու վայրին առնչվող տեղեկատվություն GPS-ի, Bluetooth-ի և WiFi ազդանշանների միջոցով: Ձեր Galaxy Wearable-ի որոշ գործառնական հնարավորություններ պահանջում են Ձեր սարքի ճշգրիտ տեղորոշման տվյալների հավաքագրումը, որ դեպքերում և կհավաքագրենք Ձեր տեղորոշման տվյալները, սակայն միայն Ձեր թույլտվությամբ: Ձեր սարքը կծանուցի Ձեզ, երբ Galaxy Wearable-ի գործառույթին անհրաժեշտ լինի հավաքագրել Ձեր ճշգրիտ տեղորոշման տվյալները: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե թույլ չեք տալիս Galaxy Wearable-ին հավաքագրել Ձեր ճշգրիտ տեղորոշման տվյալները, ապա չեք կարողանա օգտվել Galaxy Wearable-ի բոլոր գործառնական հնարավորություններից, • Երբ օգտագործում եք Հեռակա միացում գործառույթը (օրինակ` Ձեր բջջային սարքի միացումը Ձեր Galaxy Wearable սարքին Wi-Fi-ի կամ շարժական տվյալների միջոցով, այլ ոչ Bluetooth-ի, որպեսզի Ձեր Galaxy Wearable-ը կարողանա ստանալ հաղորդագրություններ Ձեր հեռախոսից), տեղեկատվություն Ձեր բջջային սարքում տեղադրված ծրագրերի մասին, օրինակ` ծանուցումներ և ստացված հաղորդագրությունների և էլ.նամակների բովանդակություն (այդ թվում` հաղորդագրությունների և մեդիա ֆայլերի բովանդակություն), և • Եթե օգտագործում եք Կրկնօրինակում և Վերականգնում գործառույթը, ապա՝ ծրագրաշարի տարբերակը, վաճառքի ծածկագիրը, տեղադրված և վերջերս օգտագործված հավելվածների ցանկը, տեղադրված հավելվածների տվյալները և կարգավորումները, գլխավոր էկրանի կարգավորումները` ներառյալ ժամացույցի թվացույցը, հավելվածներ և պատկերագրեր, ծանուցման կարգավորումներ, համակարգի կարգավորումներ, այդ թվում` էկրանը, ձայնը և վիբրացիան: • Եթե համաձայնել եք ուղարկել դիագնոստիկ տվյալներ, ապա՝ դիագնոստիկ, տեխնիկական, սխալմունքի և այնպիսի տեղեկատվություն, ինչպիսին է`Ձեր կողմից Galaxy Wearable-ի օգտագործման տևողությունը, Ձեր կողմից տեղադրված հավելվածների օգտագործման տևողությունն ու թե երբ եք բացում և փակում ծրագրերը: Մենք նաև կարող ենք հավաքագրել Ձեզ առնչվող այլ տեղեկատվություն Ձեր, Ձեր Galaxy Wearable-ի և հավելվածների, Galaxy Wearable-ին միացված սարքերի, և Ձեր կողմից Galaxy Wearable-ի այնպիսի օգտագործման մասին, ինչպես մենք նկարագրում ենք հավաքագրման ժամանակ, և երբ սա անհրաժեշտ լինի, մենք կստանանք Ձեր համաձայնությունը: ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՁԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ։ • Օգնելու Ձեզ գրանցվել և օգտագործել Ձեր Galaxy Wearable-ը: • Տրամադրելու Ձեր կողմից հայցվող ծառայությունները կամ գործառույթները։ • Պատասխանելու Ձեր հարցումներին և հարցերին, ինչպես նաև հաղորդակցվելու Ձեզ հետ Galaxy Wearable-ի վերաբերյալ, ներառյալ աջակցության տրամադրումը, երբ Galaxy Wearable-ին առնչվող տեխնիկական աջակցություն է անհրաժեշտ: • Թույլատրելու Ձեզ օգտագործել Samsung-ի կամ երրորդ կողմի հավելվածները, գործառույթներն ու ծառայությունները: Օրինակ` Դուք կարող եք կրկնօրինակել Ձեր հավելվածների ու կարգավորումների տեղեկատվությունը Samsung Cloud-ում կամ օգտագործել Ձեր Galaxy Wearable-ում առկա Samsung Health-ը: • Տրամադելու Ձեր Galaxy Wearable-ին ընտրովի բովանդակություն և ծառայություններ: • Տրամադրելու ակցիաներ և առաջարկներ ուղիղ մարքեթինգային հաղորդագրությունների միջոցով (օրինակ` փուշ ծանուցումների, էլ.նամակների և տեքստային հաղորդագրությունների միջոցով) միայն այն դեպքերում, երբ Դուք մեզ տվել եք դրա առանձին համաձայնությունը: • Վարելու, գնահատելու և բարելավելու Galaxy Wearable-ը և մեր բիզնեսը (ներառյալ նոր արտադրանքների և ծառայությունների մշակումը, մեր արտադրանքների և ծառայությունների կատարելագործումն ու բարելավումը, հաղորդակցության կառավարումը, մեր արտադրանքների, հաճախորդների բազայի և ծառայությունների վերլուծությունը, մարքեթինգային ուսումնասիրության անցկացումը, տվյալների վերլուծությունը և հաշվապահական, աուդիտորական և այլ ներքին գործառույթների իրականացումը), • Հարցնելու Ձեր կարծիքը մեր արտադրանքների և ծառայությունների վերաբերյալ և, ըստ անհրաժեշտության և Ձեր համաձայնությամբ՝ հաճախորդների հարցումներ անցկացնելու նպատակով: • Ապահովելու Galaxy Wearable-ի համար ծրագրակազմի թարմացումներ, տեխնիկական սպասարկման ծառայություններ և Galaxy Wearable-ի համար աջակցություն: • Բացահայտելու, կանխելու զեղծարարությունը և այլ հանցավոր գործողությունները, պահանջները և այլ պարտավորությունները և դրանցից պաշտպանելու համար: • Համապատասխանելու գործող իրավական պահանջներին, արդյունաբերական համապատասխան ստանդարտներին և մեր քաղաքականությանը և կիրառելու դրանք, ներառյալ Գաղտնիության սույն ծանուցագիրը և Գաղտնիության քաղաքականությունը: Ձեր Galaxy Wearable-ը կարող է հնարավորություն տալ միացնել կամ օգտագործել Samsung-ի այլ կամ երրորդ կողմի հավելվածներ, ծառայություններ և գործառույթներ: Օրինակ` կարող եք օգտագործել Samsung Health-ը կամ Bixby Voice-ը Ձեր Galaxy Wearable սարքով: Samsung-ի այս և երրորդ կողմի հավելվածները, ծառայությունները և գործառույթները կարող են ունենալ իրենց սեփական գաղտնիության ծանուցագրերը: Խնդրում ենք վերանայել դրանք, որպեսզի համոզվեք, որ հասկացել եք, թե ինչպես են այդ ծառայությունները մշակում Ձեր տեղեկատվությունը: Այնքանով, որքանով որևէ այլ փոխկապակցված կամ ցուցադրված հավելված, ծառայություն կամ այլ գործառույթ չի պատկանում մեզ կամ վերահսկվում մեր կողմից, մենք պատասխանատու չենք դրա բովանդակության, օգտագործման կամ գաղտնիության գործելակերպի համար: Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՆՔ ՄԵՆՔ ԿԻՍՎՈւՄ ՁԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ։ Մեր բիզնեսի ներքին շրջանակներում և հետևյալ կառույցներին մենք կբացահայտենք Ձեր տեղեկությունը, սակայն միայն վերը նշված նպատակների համար։ * Դուստր ձեռնարկություններ․ Samsung Electronics խմբի այլ ընկերություններ, որոնք մենք վերահսկում ենք կամ հանդիսանում դրանց սեփականատերը, * Ծառայությունների մատակարարներ․ զգուշորեն ընտրված ընկերություններ, որոնք մեր անունից մատուցում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են տվյալների սերվերները՝ տվյալներ պահպանելով մեր անունից: Այս մատակարարները նաև պարտավոր են պաշտպանել Ձեր անձնական տեղեկությունը, * Այլ կողմեր, երբ դա պահանջում է օրենքը կամ, ըստ անհրաժեշտության, պաշտպանելու Ձեր Galaxy Wearable-ը, օրինակ՝ կարող է օրենքով, իրավական գործընթացով կամ դատական կարգով անհրաժեշտ լինել, որպեսզի պետական մարմինները բացահայտեն Ձեր տեղեկությունները։ Նրանք կարող են նաև պահանջել մեզնից բացահայտել Ձեր տեղեկությունները իրավակարգի ապահովման, ազգային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի նպատակներով կամ այլ խնդիրների առնչությամբ, որոնք կապված են հանրային անվտանգության հետ, * Կորպորատիվ գործարքների հետ կապված այլ կողմեր․ մենք կարող ենք բացահայտել Ձեր տեղեկատվությունը երրորդ կողմին՝ որպես միաձուլման կամ փոխանցման, ձեռքբերման կամ վաճառքի մի մաս կամ սնանկության դեպքում, և * Ձեր համաձայնությամբ կամ հայեցողությամբ այլ կողմեր․ սույն Գաղտնիության ծանուցագրի մեջ նկարագրված բացահայտումներից բացի, մենք կարող ենք Ձեր մասին տեղեկատվությամբ կիսվել երրորդ կողմերի հետ, երբ դրա առանձին համաձայնությունն եք տվել կամ հայցել եք այդպիսի համօգտագործում։ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՍՈՒՅՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ Գաղտնիության սույն ծանուցագիրը կարող է թարմացվել` տեղեկացնելու Ձեզ այն փոփոխությունների վերաբերյալ, թե ինչպես ենք մենք հավաքագրում և մշակում Ձեր տեղեկատվությունը Galaxy Wearable-ի համար կամ համապատասխան օրենքներում և կանոնակարգերում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Փաստաթղթի վերջին թարմացման ամսաթիվը ցուցադրվում է այս Գաղտնիության ծանուցագրի վերևում: Version:P01.03.00